ԱԱսպրամ Սարատիկյան

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործընկերությունը կշարունակի ամրապնդվել՝ նպաստելով երեխաների, երիտասարդների կայուն ապագայի ձևավորմանը. Համբարձում Մաթևոսյան

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործընկերությունը կշարունակի ամրապնդվել՝ նպաստելով երեխաների, երիտասարդների կայուն ապագայի ձևավորմանը. Համբարձում Մաթևոսյան

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստին Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։

 

Նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ունի արդյունավետ համագործակցության երկարամյա փորձ։ Համատեղ աշխատանքը հատկապես կարևոր է՝ ուղղված աղետների և կլիմայի փոփոխության նկատմամբ երեխաների դիմակայունության ամրապնդմանը։
 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կլիմայի փոփոխության մարտահրավերները, բնապահպանական կրթության զարգացումը, երիտասարդների ներգրավվածությունն ու իրազեկման բարձրացումը։ Անդրադարձ է կատարվել նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում համագործակցության հնարավորություններին։

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում մեծ ուշադրություն է դարձնում բնապահպանական կրթությանը և որոշումների կայացման գործընթացում երիտասարդների մասնակցությանը։ Նախարար Մաթևոսյանը հատկապես կարևորել է այն ծրագրերը, որոնք ուղղված են երեխաների և դեռահասների շրջանում կլիմայի փոփոխության հետևանքների հանդեպ դիմակայության ամրապնդմանը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի գործունեությունը։ Նախարարը ընդգծել է խորհրդի անդամ երիտասարդների ներգրավվածության կարևորությունը COP17-ի կազմակերպչական աշխատանքներում, ինչը հնարավորություն կտա նրանց դառնալ գործընթացի լիարժեք մասնակիցներ և իրենց ներդրումը բերել համաժողովի հաջողությանը։

 

Հանդիպման ավարտին նախարար Համբարձում Մաթևոսյանը վստահություն է հայտնել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործընկերությունը կշարունակի ամրապնդվել՝ նպաստելով երեխաների, երիտասարդների և համայնքների համար կայուն ապագայի ձևավորմանը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում