Հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ ու հրացաններ․ Շիրակի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

ԱԱսպրամ Սարատիկյան

ՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ:


Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 20-ին 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի-Մարմաշեն խճուղում գտնվող կիսակառույց շենքերից մեկում զենք-զինամթերք է թողել։

Նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են 5 ինքնաձիգ, 3 ատրճանակ, հրացաններ, ինքնաձիգի 2 պահունակ, նռնակ ու տարբեր տրամաչափի 521 փամփուշտ։


Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:

`

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում