ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփին 500 միլիոն դոլար տուգանելու որոշումը

ԱՄՆ դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփին 500 միլիոն դոլար տուգանելու որոշումը

Նյու Յորքի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ընտանեկան բիզնեսի դեմ խարդախության քաղաքացիական հայցով մոտ 500 միլիոն դոլարի տուգանքի որոշումը: Միևնույն ժամանակ, Թրամփի ընկերության կողմից բանկերին և ապահովագրական ընկերություններին տրամադրված կեղծ փաստաթղթերի վերաբերյալ մեղադրանքները չեն կարճվել, պարզաբանել է պարբերականը:

Թրամփի և նրա երեք երեխաների՝ Էրիկ Թրամփի, Դոնալդ Թրամփ կրտսերի և Իվանկա Թրամփի դեմ քաղաքացիական հայցը 2022 թվականի սեպտեմբերին ներկայացրել է Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ, Դեմոկրատական կուսակցության աջակից Լետիցիա Ջեյմսը: Իվանկա Թրամփի դեմ հայցը հետագայում կարճվել է:

Գործը վերաբերում էր Trump Organization ընկերության ակտիվների գնահատմանը, որը, ինչպես պնդում է դատախազությունը, կանխամտածված ուռճացվել է՝ շահավետ պայմաններով վարկեր ու ապահովագրության պայմանագրեր ստանալու կամ դրանք պահպանելու համար:

2024 թվականի փետրվարին կայացած դատավարության արդյունքում Նյու Յորքի դատարանը Թրամփին 354,9 միլիոն դոլար տուգանք է նշանակել։ Բացի այդ, նրա որդիներին՝ Էրիկ և Դոնալդ Թրամփ կրտսերին, դատարանը մի քանի տարով արգելել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել նյույորքյան ընկերություններում:

Դոնալդ Թրամփը գործն անվանել է քաղաքականապես մոտիվացված և 2024 թվականի նոյեմբերին նախագահի ընտրություններում իր հաղթանակից հետո պահանջել էր այն փակել։

Ըստ The New York Times-ի՝ գործն այժմ կուղարկվի Նյու Յորքի Գերագույն դատարան, և քանի որ այն գտնվում է նահանգի իրավասության ներքո, ԱՄՆ նախագահը չի կարող այն փակել կամ ինքն իրեն ներում շնորհել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում