ԻԻրինա Մկրտչյան

ՀՀ-ում առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ

ՀՀ-ում առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ

Օգոստոսի 21-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը։

 

Այս օրենքով առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, որը ներառում է պետական, տարածքային և տեղական կառավարման մարմինների լիազորություններն ու պատասխանատվությունը։

 

Նախագծի ընդունումը կարևոր քայլ է մեր երկրի համար՝ ապահովելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի արդյունավետությունը, տեխնոլոգիական արդիականացումը և միջազգային համագործակցության ամրապնդումը։

 

Օրենքի ընդունմամբ Հայաստանը կունենա՝
  • հստակ նպատակներ և գործիքներ՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և հարմարվողականության քաղաքականությունների համար. 
  • ներդրումային նոր հնարավորություններ՝ «երկիր–երկիր» և «բիզնես–բիզնես» մեխանիզմների միջոցով՝ արտանետումների կրճատումը դարձնելով առևտրային ապրանք.
  • հնարավորություն ներգրավելու լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ միջազգային գործընկերներից.
  • արտահանողների համար նպաստավոր պայմաններ ԵՄ շուկայում՝ հաշվի առնելով 2026-ից կիրառվելիք «ածխածնի սահմանային ճշգրտման մեխանիզմը» (CBAM)։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում