ՎՎահե Դավթյան

Գեղարքունիքի մարզում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ. օգնության են հասել ջրափրկարարները

Գեղարքունիքի մարզում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ. օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 15-ին՝ ժամը 10։49-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարներն  արգելափակումից դուրս են բերել UAZ մակնիշի ավտոմեքենան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում