ՎՎահե Դավթյան

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է
Գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է։ Այս մասին հայտնում են Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամները: 
 
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։
 
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։
 
Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում