ՄՄարիամ Մխիթարյան

Եթե Ալյասկայի գագաթնաժողովն ավարտվի առանց արդյունքների, ԱՄՆ-ն չի բացառում նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ. Բեսենթ

Եթե Ալյասկայի գագաթնաժողովն ավարտվի առանց արդյունքների, ԱՄՆ-ն չի բացառում նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ. Բեսենթ

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում նախատեսված հանդիպումն անարդյունք լինի, Վաշինգտոնը կարող է կիրառել պատժամիջոցներ և երկրորդական մաքսատուրքեր: Այդ մասին հաղորդում է The Independent-ը:

«Թրամփը Պուտինին կհասկացնի, որ բոլոր տարբերակները հնարավոր են»,- զգուշացրել է նախարարը:

Նա կոչ է արել եվրոպացի առաջնորդներին նույնպես կիրառել պատժամիջոցներ, եթե Թրամփի և Պուտինի միջև հանդիպումն արդյունքներ չտա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում