ԼԼիլիթ Ասատրյան

Բաբաջանյան-Աճառյան փողոցում մեքենայի պայթյունից տուժածներից հինգի վիճակը ծանր է, մեկինը՝ միջին ծանրության. ԱՆ

Բաբաջանյան-Աճառյան փողոցում մեքենայի պայթյունից տուժածներից հինգի վիճակը ծանր է, մեկինը՝ միջին ծանրության. ԱՆ

Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

 

Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր:

 

1-ը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է:

 
Հիշեցնենք՝ ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում:
 
Այրվածքաբանության ազգային կենտրոնից 1lurer.am-ին տեղեկացրել էին, որ 6 վիրավորից 3-ը անչափահաս են: Վիրավորներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, 1-ը՝ հիվանդասենյակում. այս պահին վիրակապման գործընթաց է տեղի ունենում:
 
Ավելի ուշ ՆԳՆ ՓԾ-ն ներկայացրել է նաև հրդեհի բռնկման պատճառը, ըստ որի՝ Kia մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում