Թրամփը՝ իր իրավահաջորդի մասին

ԴԴավիթ Մուրադյան

Դոնալդ Թրամփը համաձայնել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր ամենահավանական իրավահաջորդն է, սակայն չի բացառել նաև այլ թեկնածուների։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։ «Կարծում եմ՝ դա շատ հավանական է։ Ի վերջո, նա փոխնախագահն է... Նա, անշուշտ, հիանալի աշխատանք է կատարում, և, հավանաբար, այս պահին ֆավորիտը կլինի»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ կան նաև այլ թեկնածուներ՝ առանձնացնելով պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ «Ակնհայտ է, որ դեռ շատ վաղ է խոսել այդ մասին: Վենսը և Ռուբիոն նաև կարող են ինչ-որ կերպ միմյանց հետ հանդես գալ»,- ասել է Թրամփը։

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում