ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը և Նեթանյահուն պատրաստվում են նոր վերջնագիր ներկայացնել ՀԱՄԱՍ-ին. NYT

Թրամփը և Նեթանյահուն պատրաստվում են նոր վերջնագիր ներկայացնել ՀԱՄԱՍ-ին. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորել են նոր վերջնագիր ներկայացնել Գազայի հատվածը վերահսկող արմատական ՀԱՄԱՍ խմբավորմանը: Այս մասին հաղորդել է The New York Times (NYT)-ը:

Վաշինգտոնն ու Թել Ավիվը մտադիր են ՀԱՄԱՍ-ի հետ համապարփակ համաձայնագիր ձեռք բերել փուլային գործարքների փոխարեն։ Վերջնագրի պայմանների համաձայն՝ արմատականները պետք է ազատ արձակեն մնացած պատանդներին (առնվազն 20 մարդու)՝ իսրայելական բանտերում պաղեստինցի բանտարկյալների դիմաց, ինչպես նաև համաձայնեն պատերազմի դադարեցման պայմաններին, որոնք ներառում են զինաթափում և ապագայում պայքարի դադարեցում: Հակառակ դեպքում Իսրայելի բանակը կշարունակի ռազմական գործողությունները:

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Մահմուդ Մարդավին հայտարարել է, որ պաղեստինյան խմբավորումն արաբական միջնորդներից դեռ չի ստացել համապարփակ համաձայնագրի վերաբերյալ Իսրայելի պաշտոնական առաջարկը: Նա հավելել է, որ չնայած ՀԱՄԱՍ-ը սկզբունքորեն աջակցում է նման համաձայնագրին, այնուամենայնիվ մտադիր չէ զինաթափվել, քանի դեռ չի ստեղծվել Պաղեստին պետությունը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում