Օրը՝ 60 վայրկյանում | 04.08.2025

ԼԼուսինե Մուրադյան

Կառավարության լրատվության վարչությունը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է ԱՄՆ-ում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրը:

«Խաղաղության խաչմերուկի» կյանքի կոչումն օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար. Բաղաեի:

Թեհրանը մտահոգիչ հաղորդագրություններ է ստացել ադրբեջանական բանտերում Իրանի քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին. Իրանի ԱԳՆ:

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել:

Սիրիայի հյուսիսում և հարավում բախումներ են կառավարական ուժերի և կիսառազմական խմբավորումների միջև. The Guardian:

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ զինված դիմադրությունը չի դադարի, քանի դեռ չի ստեղծվել ինքնիշխան Պաղեստինյան պետություն՝ Երուսաղեմ մայրաքաղաքով. Al Arabiya։

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Կարմիր խաչի հետ համակարգմամբ օգնություն տրամադրել իր մոտ պահվող իսրայելցի պատանդներին:

Տասնյակ բեռնատարներ Եգիպտոսից մարդասիրական օգնություն են տեղափոխում Գազա. Reuters:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում