ԻԻրինա Մկրտչյան

ՏԿԵ նախարարը և Ղազախստանի դեսպանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր

ՏԿԵ նախարարը և Ղազախստանի դեսպանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

 

«Ողջունել եմ դեսպանին և կարևորել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված փոխշահավետ և բազմոլորտ համագործակցությունը։

 

Հանդիպման ժամանակ քննարկել ենք տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։

 

Երկուստեք կարևորել ենք երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։

 

Ընդգծել ենք նաև միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման կարևորությունը։

 

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,- գրել է նախարարը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում