Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

ԿԿարմեն Ղուկասյան

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Մոսկովյան փողոցում գտնվող պահեստներում շշալցվում են ալկոհոլային կեղծ խմիչքներ: Ըստ տեղեկության՝ շշալցնողը դրանք նաև վաճառում էր Վանաձորի Շիրվանզադեի փողոցում գտնվող իր խանութում:

«Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Պահեստներից մեկում իրավապահները հայտնաբերեցին տարատեսակ խմիչքների հինգ հազարից ավելի դատարկ շիշ, շշալցման սարք, մեծ քանակի խցաններ ու պիտակներ, տարաներով 400 լիտր սպիրտ, 100 շիշ շամպայն ու կոնյակ: Մյուս երկու պահեստներում կար տարատեսակ օղիների, գինիների ու կոնյակների երկու հազարից ավելի շիշ:

Իրավապահներն այցելեցին նաև Շիրվազանդեի փողոցում գտնվող խանութ: Այստեղ կային QR կոդեր, խցաններ, սպիրտով լցված տարաներ, իսկ ցուցափեղկին շարված էր պահեստներում հայտնաբերված կեղծ խմիչքների տեսականին:

Պահոստները տնօրինողը, նույն ինքը` խանութի տերը հայտնել է, որ իրավապահների հայտնաբերածը իրենն է:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ շուրջ 500 չկարդացած նամակ ունի․ պատասխանները կարող են ուշանալ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ շուրջ 500 չկարդացած նամակ ունի․ պատասխանները կարող են ուշանալ

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում