Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱսպրամ Սարատիկյան

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Հուլիսի 29-ին Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կիբերանվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի, միջուկային էներգետիկայի ոլորտներում փոխգործակցությունն ակտիվացնելու պատրաստակամությունը:

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա համագործակցության ընթացքը՝ ընդծելով ՀՀ կառավարության՝ ԵՄ հետ հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում կարևորվել է երկխոսությունը Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային ընթացիկ զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Դագ Հարթելիուսին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում