ՄՄարիա Գաբրիելյան

Հրդեհ Մեծ Մասրիկ գյուղում. այրվել է մոտ 1200 հակ անասնակեր

Հրդեհ Մեծ Մասրիկ գյուղում. այրվել է մոտ 1200 հակ անասնակեր

Հուլիսի 22-ին՝ ժամը 14:33-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել է մոտ 1200 հակ անասնակեր։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանի 1 տրակտոր և 1 ջրատար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում