ՌԴ-ում և Ուկրաինայում փոխադարձ հարվածներից կան զոհեր

ԼԼիլիթ Ասատրյան

Մոսկվան և Կիևը շարունակում են փոխադարձ հարվածները: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է գիշերը ուկրաինական 70-ից ավելի անօդաչու խոցելու մասին: Դրանց մի մասը թիրախավորել է Մոսկվայի մարզը: «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել: Մերձմոսկովյան Դմիտրովսկի շրջանում վնասվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ: Ռոստովի մարզում ԱԹՍ-ների բեկորների ընկնելու պատճառով դադարեցվել է գնացքների երթևեկությունը, հրդեհվել են մասնավոր տներ ու տնտեսական շինություններ, կան վիրավորներ:

Իսկ ռուսական ուժերը զանգվածային համակցված հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքին: Քաղաքում ամբողջ գիշեր և առավոտյան պայթյուններ են լսվել: Վնասվել են արդյունաբերական օբյեկտներ, հրշեջ բաժանմունք և 5-հարկանի բնակելի շենք: Իսկ Օդեսայում ռուսական հարվածներից 9-հարկանի բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, կա մեկ զոհ, երեք վիրավոր: Հարվածներ են հասցվել նաև Խերսոնին, երկու մարդ վիրավորվել է: Զանգվածային հարվածի է ենթարկվել նաև Սումիի մարզը, որտեղ վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ, բնակելի շենքեր:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր Ռուսաստանի հետ բանակցություններին նոր խթան հաղորդելու անհրաժեշտության մասին: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Մոսկվան համաձայն է այս հայտարարության հետ: Կողմերը Ստամբուլում անցկացրել են բանակցությունների երկու փուլ, երրորդ փուլի անցկացման ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում