ԱԱնի Օհանյան

ՄՊՀ-ն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները. խոսնակ

ՄՊՀ-ն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները. խոսնակ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը: 

«Հաշվի առնելով ներմուծման գործընթացում ի հայտ եկած նոր զարգացումները՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները, ինչի մասին նախապես տեղեկացված են եղել նաև գործընկերները։ 

Հանձնաժողովը իր լիազորությունների շրջանակում աջակցում է նաև տնտեսվարողների առջև ծառացած խնդիրների լուծմանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս»,- գրել է Սմբատյանը:

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զբաղվի հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում