Պեսկովը՝ Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումների մասին

ՄՄարո Թարվերդյան

Միացյալ Նահանգները կշարունակի զենք ուղարկել Ուկրաինա, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանվել ռուսական հարվածներից՝ հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Վաշինգտոնը կդադարեցնի զենքերի որոշ տեսակների մատակարարումները Կիևին՝ սեփական պաշարների նվազման պատճառով:

Այս հայտարարությունների ֆոնին Կրեմլի խոսնակը նշել է՝ ԱՄՆ-ից հակասական հայտարարություններ են հնչում զենքի մատակարարումների վերաբերյալ: Դրանց տեսակը և քանակը հստակեցնելու համար ժամանակ է հարկավոր: Բացի դրանից՝ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինային զենքի մատակարարումները վկայում են, որ ամերիկացիները և եվրոպացիները հանձնառու են ռազմական գործողությունների շարունակմանը: Ըստ Պեսկովի՝ այդ գործողությունները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը: 

Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում