ԼԼիլիթ Ասատրյան

Անահիտ Ավանեսյանը և Իսպանիայի առողջապահության նախարարը առողջապահական նորարարությունների ներդրմամբ փոխգործակցությունն ընդլայնելու հուշագիր են կնքել

Անահիտ Ավանեսյանը և Իսպանիայի առողջապահության նախարարը առողջապահական նորարարությունների ներդրմամբ փոխգործակցությունն ընդլայնելու հուշագիր են կնքել

Մադրիդում ընթացող Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսի (AMWC 2025) շրջանակներում նախարար Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» (Quirónsalud) կլինիկաներից մեկում: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

 

««Քիրոնսալուն» Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցն է, որը կենտրոնացած է հիմնականում ուռուցքաբանության, նվազագույն ինվազիվ վիրահատությունների և սրտանոթային բուժումների ուղղությամբ։

 

Նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիայի հետ: Կնքվել է համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի ընդլայնել երկու երկրների միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության շրջանակները առողջապահական նորարարությունների և տեխնոլոգիաների ներդրման միջոցով:

 

Այս համագործակցությունը լայն հնարավորություններ կընձեռի ինչպես ոլորտային զարգացման, այնպես էլ Հայաստանի և Իսպանիայի միջև կապերի ակտիվացման և խորացման համար»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում