ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի ԱԳՆ-ն ԱՄՆ ներկայացուցչին կանչել է ռազմական օգնության վերաբերյալ զրույցի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ԱՄՆ ներկայացուցչին կանչել է ռազմական օգնության վերաբերյալ զրույցի

Չորեքշաբթի՝ հուլիսի 2-ին, Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի հանձնարարությամբ, Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոն Գինքելը հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն: Այս մասին հաղորդում է Европейская правда-ն:

Ամերիկացի դիվանագետի հետ զրույցի հիմնական թեմաներն էին ԱՄՆ ռազմական օգնությունը և երկու պետության պաշտպանական համագործակցությունը՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին:

Դիվանագետին ընդունել է Սիբիհայի տեղակալ Մարիանա Բեցան, որը «շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր ցուցաբերած աջակցության համար և ընդգծել է նախկինում հատկացված պաշտպանական փաթեթների մատակարարման շարունակության կարևորությունը՝ հատուկ շեշտը դնելով Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդման վրա»:

Այս այցը տեղի է ունենում ԶԼՄ-ների այն տեղեկատվության ֆոնին, որ Պենտագոնը դադարեցրել է հակաօդային պաշտպանության որոշ հրթիռների և այլ բարձր ճշգրտության զինամթերքի մատակարարումներն Ուկրաինա՝  ԱՄՆ զենքի պաշարների կրճատման մասին մտահոգությունների պատճառով:

Պարբերականը հիշեցրել է, որ հունիսի 25-ին՝ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե կստուգի` արդյոք կարող է Ուկրաինային փոխանցել լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում