Ահաբեկչության մեջ մեղադրվող Գալստանյանի շարժման ամբողջ ընթացքում նրա կողքին եղել են քոչարյանական պատգամավորներ. Ալեքսանյան

ԿԿարմեն Ղուկասյան

Ես ձեզ վստահեցնում եմ, որ մարդիկ հիմա շատ երջանիկ են այն փաստից, որ ՀՀ ուժային մարմինների շնորհիվ կանխվել է Հայաստանի Հանրապետությունը խորը ու մեծամասշտաբ ահաբեկչության մեջ ներքաշելու գործողությունը, մարդկանց մեծ մասը շատ երջանիկ է, որ իրենց հարազատները չեն զոհվել կամայական ահաբեկչության հետևանքով: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: 

«Ահաբեկչության մեջ մեղադրվող Գալստանյանի (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան - խմբ.) շարժման ամբողջ ընթացքում նրա կողքին եղել են քոչարյանական պատգամավորներ՝ սկզբից մինչև վերջ: Արդյոք դա քաղաքական որոշակի պատկանելիության ցուցիչ չէ՞: Իմ ընկալմամբ՝ ցուցիչ է: 

Արդյոք հիմա կա՞ ինչ-որ մեկը, որ հավատում է՝ նա ինքնուրույն է սա որոշել, չի՞ խորհրդակցել ինչ-որ մեկի հետ, չի՞ պատմել սրա մասին, ֆինանսավորում չի՞ ստացել, այդ հարցին չեմ կարող պատասխանել, թող իրավապահները պատասխանեն»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ՔԿ նախագահը վերջերս հայտարարել է, թե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը օրագիր է պահել, որում նշել է, թե ով է Գալստանյանին տվել այդ հորդորը:

Ալեքսանյանի կարծիքով՝ այդ թեմայով դեռևս բացահայտումներ կլինեն, բայց այն, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները անթաքույց աջակցել են «այդ տեռորիստական խմբակին, փաստ է»:

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ևս երկու ամսով կալանավորվել է:

Դատարանի որոշմամբ նաև սահմանափակվել են նրա շփումները՝ բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների հետ շփումների։

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել նրան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում