Քննարկվել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի շրջանակում համագործակցության վերաբերյալ հարցեր․ ՆԳՆ ոստիկանության պետն ընդունել է ԻԻՀ փոխդեսպանին

ՎՎահե Դավթյան

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիին։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։

Փոխդեսպան Թահերին շնորհավորել է Արամ Ղազարյանին ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ հանդիպումն արտահայտում է երկու բարեկամ երկրների փոխգործակցության խորացման հանձնառությունը:

Արամ Ղազարյանն իր հերթին ընդգծել է երկու երկրների իրավապահ կառույցների միջև ձևավորված կայուն ու գործընկերային հարաբերությունները՝ շեշտելով, որ դրանք հիմնված են պատմական և բարեկամական արժեքների վրա։ Ոստիկանապետը վերահաստատել է այդ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։

Երկուստեք կարևորվել է իրավապահ կառույցների միջև կապերի առավել ակտիվացման, ինչպես նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված հավելյալ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Հանդիպմանը քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում