Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Երկրում տագնապի ազդանշաններ են հնչել: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ գործարկվել է ՀՕՊ համակարգը:

Հութիները հաստատել են Բեեր Շևա քաղաքում «զգայուն» օբյեկտի թիրախավորումը։ «Անսար Ալլահ» շարժումը նախազգուշացրել է՝ շարունակելու են հարվածները, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել պաղեստինցիների սպանությունը և Գազայի հատվածի շրջափակումը:

Դոնալդ Թրամփն էլ, անդրադառնալով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հնարավոր հրադադարին, հայտարարել է՝ կարծում է, որ հաջորդ շաբաթ կողմերը կարող են հասնել հրադադարի: Այլ մանրամասներ ԱՄՆ նախագահը չի հայտնել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում