ՎՎահե Դավթյան

Մեր պատմության մեջ առաջին անգամ է, որ ժողովուրդը, որպես սուբյեկտ, կարող է ազդեցություն ունենալ սեփական ապագայի ձևավորման հարցում․ Հայկ Կոնջորյան

Մեր պատմության մեջ առաջին անգամ է, որ ժողովուրդը, որպես սուբյեկտ, կարող է ազդեցություն ունենալ սեփական ապագայի ձևավորման հարցում․ Հայկ Կոնջորյան

Մեր պատմության մեջ առաջին անգամ է, որ իր համար բախտորոշ հարցերում ժողովուրդը, որպես սուբյեկտ, կարող է որոշում կայացնել և ազդեցություն ունենալ սեփական ապագայի ձևավորման հարցում: Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Մինչ այս, բոլոր նման իրավիճակներում, ժողովուրդը խաղից դուրս է եղել, բայց վերջնարդյունքում ինքն է փակել հաշիվը: Կլինի դա պետականության կորուստ թե պետության համար մեկ այլ վճռական որոշում՝ նախկին կառավարիչները, երբեմն բարձրաստիճան հոգևորականների հետ միասին, որոշել են ժողովրդի փոխարեն` նրա թիկունքի հետևում: Այսօր էլ, ահաբեկչության միջոցով իշխանություն զավթելու ձգտումները կրկին ժողովրդի թիկունքում ժողովրդի հարցը լուծելու փորձ է:

Ի դեպ, սա ձեռք է տալիս կայսրություններին, որովհետև ամբողջ ժողովրդի հետ պայմանավորվել դժվար է, իսկ մի քանի հոգու հետ, որոնք չունեն ժողովրդի մանդատը` հեշտ: Ահա թե ինչու, ժողովրդի մասնակցությունն այս օրերի խոսակցությանը, նույնիսկ չափից ավելի թեժ բանավեճերի տեսքով, ժողովրդի իշխանության դրսևորման ձև է:

Շատերը բողոքում են, որ այս քաղաքական թոհուբոհի մեջ մարդկանց նյարդերը տեղի են տալիս: Այո, դա բոլոր ժողովրդավարությունների անհրաժեշտ պայմանն է: Ավելի լավ է ունենալ անհանգիստ նյարդեր, քան հանգիստ բռնապետություն»,- գրել է նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում