ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային համաձայնագիր են կնքել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային համաձայնագիր են կնքել․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային համաձայնագիր են կնքել։ Այլ մանրամասներ Սպիտակ տան ղեկավարը չի հայտնել:

ԱՄՆ առևտրի նախարարն էլ նշել է, որ Վաշինգտոնը և Պեկինը վերջնականացրել են մայիսին Ժնևում ձեռք բերված առևտրային համաձայնագիրը։ Հովարդ Լութնիկը հավելել է, որ փաստաթուղթը ստորագրվել է երկու օր առաջ: Դրա համաձայն՝ Չինաստանը, ի թիվս այլնի, պարտավորվում է Միացյալ Նահանգներին հազվագյուտ մետաղներ մատակարարել։

«Երբ դա տեղի ունենա, կվերացնենք ամերիկյան սահմանափակումները»,- նշել է պաշտոնյան։ Լութնիկը տեղեկացրել է, որ առաջիկայում Սպիտակ տունը նախատեսում է առևտրային համաձայնագրեր կնքել առևտրային խոշոր տասը գործընկերների հետ։

Ավելի վաղ հայտարարված մաքսատուրքերի բարձրացման ֆոնին Վաշինգտոնը առևտրային համաձայնագրի նոր առաջարկ է ներկայացրել նաև Եվրամիությանը: Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Բրյուսելն այժմ գնահատում է փաստաթուղթը՝ հետագա բանակցությունների համար:

«Պատրաստ ենք գործարքի։ Սակայն անհրաժեշտության դեպքում կպաշտպանենք եվրոպական շահերը»,- հավելել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում