ԳԳոհար Սարգսյան

Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոնն առաջին անգամ հիմնանորոգվել է

Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոնն առաջին անգամ հիմնանորոգվել է

1980-ական թվականներին կառուցված Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոնն առաջին անգամ հիմնանորոգվել է՝ ստեղծելով ժամանակակից, հարմարավետ և հուսալի միջավայր ավելի քան 60,000 քաղաքացիների բուժսպասարկման համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։

«Չորսուկես անգամ ավելացել են նաև կենտրոնի վճարովի հիմունքներով ծառայությունները: Առողջության կենտրոնը վերազինվել է նորագույն ախտորոշիչ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս մատուցել բարձր ճշգրտությամբ և որակյալ բժշկական ծառայություններ։

Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել են՝

  • թվային և շարժական ռենտգեն սարքավորումներ,
  • ամերիկյան ուլտրաձայնային սարք՝ 4 տվիչով,
  • all-in-one համակարգիչներ՝ մանկաբույժների և թերապևտների համար:

Առողջության առաջնային պահպանման օղակը առողջապահական համակարգի հիմքն է՝ մատչելի, կանխարգելիչ և շարունակական ծառայություններ մատուցելու տեսանկյունից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն ներդրումներ է իրականացնում քաղաքային բուժհաստատությունների արդիականացման ու զարգացման ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր երևանցի ստանա որակյալ բժշկական սպասարկում:

Մանրամասները՝ տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում