ԱՄՆ-ը չունի տվյալներ, որ ուրանը դուրս էր բերվել Իրանի միջուկային օբյեկտներից ամերիկյան հարվածներից առաջ. Հեգսեթ

ԱՄՆ-ը չունի տվյալներ, որ ուրանը դուրս էր բերվել Իրանի միջուկային օբյեկտներից ամերիկյան հարվածներից առաջ. Հեգսեթ

ԱՄՆ իշխանությունները տվյալներ չունեն, որոնք կհաստատեին ենթադրություններն այն մասին, որ իրանցի մասնագետները հարստացված ուրանը միջուկային օբյեկտներից դուրս են բերել ամերիկյան ավիահարվածներից առաջ: Նման հայտարարություն է արել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:

Ավելի վաղ որոշ արևմտյան ԶԼՄ-ներ, ցուցադրելով արբանյակային լուսանկարներ, հայտնել էին, որ իրանցի մասնագետները, հնարավոր է, հասցրել են միջուկային օբյեկտներից դուրս բերել ուրանը՝ ԱՄՆ-ի հարվածներից առաջ:

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածի գնահատումը շաբաթներ կամ ամիսներ կպահանջի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում