ԿԿարմեն Ղուկասյան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ռադիացիայի մակարդակի աճ չի գրանցել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ռադիացիայի մակարդակի աճ չի գրանցել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի հայտնաբերվել։

«Իրանի երեք միջուկային օբյեկտի, ներառյալ` Ֆորդոյի վրա հարձակման առնչությամբ գործակալությունը կարող է հաստատել, որ ներկա պահին օբյեկտներից դուրս ռադիացիայի մակարդակի աճ չի գրանցվել:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կշարունակի գնահատականներ տալ Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ, երբ ավելի շատ տեղեկություններ ունենա»,- ասվում է գործակալության X-ի միկրոբլոգում:

ԱՄՆ-ի հարձակումն արդեն իսկ հարուցել է միջազգային հանրության բացասական արձագանքը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դա որակել է տարածաշրջանում վտանգավոր սրացում և միջազգային խաղաղության ու անվտանգության ուղղակի սպառնալիք

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում