ՎՎահե Դավթյան

Տասնյակ բուժաշխատողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և առողջապահության նախարարի շնորհակալագրով

Տասնյակ բուժաշխատողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և առողջապահության նախարարի շնորհակալագրով

Տոնական օրն ամփոփվեց պարգևատրման հանդիսավոր արարողությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ Առողջապահական համակարգում անմնացորդ նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար, Բուժաշխատողի օրվա կապակցությամբ տասնյակ բուժաշխատողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և առողջապահության նախարարի շնորհակալագրով։

«Մեր ժողովրդի առողջությունը մեր երկրի զարգացման, անվտանգ և բարեկիցիկ կյանք կառուցելու գրավականն է և մենք բոլորս ջանք ու եռանդ չպետք է խնայենք այդ գործում հաջողելու համար: Մենք շնորհակալ ենք և գնահատում ենք Ձեր ջանքերը, անքուն գիշերները, հոգեկան ապրումները ամեն պացիենտի համար, Ձեր զոհողությունները ` դառնալու լավ մասնագետ: Մեր երազանքն է, որ դուք ունենաք աշխատանքի համար լավագույն պայմանները, լավ վարձատրություն, մասնագիտական կրթությունը շարունակելու անսպառ հնարավորություններ և երջանիկ լինեք ձեր աշխատանքով», - դիմելով բուժաշխատողներին՝ նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը։

Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո ներկաները վայելել են Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները։ Տոնական օրվա ավարտի բարձր տրամադրությունը ապահովել է Ռեինկարնացիա երաժշտական խումբը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում