ԼԼիլիթ Ասատրյան

Անահիտ Ավանեսյանը Գյումրիում մասնակցում է Բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումներին

Անահիտ Ավանեսյանը Գյումրիում մասնակցում է Բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումներին

«Շնորհակալությո՜ւն, բժիշկ»․ Գյումրիում մեկնարկել է Բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:

 

«Վաղ առավոտյան Երևանից հարյուրավոր բուժաշխատողներ նախարար Անահիտ Ավանեսյանի հետ գնացքով մեկնել են Գյումրի, որտեղ սպասվում են բազմաբնույթ միջոցառումներ:
 
 
Օրը համախմբել էր ոլորտի պատասխանատուներին, պետական և մասնավոր բժշկական կազմակերպությունների ղեկավարներին, բժշկական հանրությանը, մշակութային գործիչներին և անցորդներին, ովքեր միացել էին նախաձեռնությանը` արժևորելու և գնահատելու բուժաշխատողների անձնվեր աշխատանքը:
 

Միջոցառման մասնակիցները քաղաքի տարբեր հատվածներում մասնակցում են մշակութային, մարզական և ժամանցային ծրագրերին, նաև այցելում Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի տուն-թանգարաններ և Ասլամազյան քույրերի պատկերասրահ. այնտեղ տոնի կապակցությամբ բաց դռների օր է։

 
 

Անահիտ Ավանեսյանը ևս մասնակցում է ցերեկային միջոցառումներին, շփվում բուժաշխատողների հետ, իր երախտիքի ու գնահատանքի խոսքն ուղղում նրանց:

 

Երեկոյան նախատեսվում է մրցանակաբաշխություն և տոնական համերգ»,- նշված է  գրառման մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում