ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցությունն իսկապես անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցության հետ. Զախարովա

ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցությունն իսկապես անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցության հետ. Զախարովա

Եվրամիությունը Հայաստանի հնարավոր անդամակցությունն իսկապես անհամատեղելի է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան։

«Ակնհայտ են անվիճելի և իրական առավելությունները, որ եվրասիական ինտեգրումը բերում է Երևանին, հայ ժողովրդին, որոնք անհամեմատելի են Բրյուսելի ոչնչով չհիմնավորված սին խոստումների հետ»,- ասել է Զախարովան՝ կարծիք հայտնելով, որ Երևանին Բրյուսելում չեն սպասում:

ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Երևանն ու Մոսկվան փոխգործակցության շատ լայն դաշտ ունեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում