Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին աջակցության համար և նշել՝ Իսրայելը քայլ առ քայլ առաջ է գնում Իրանի միջուկային օբյեկտների և բալիստիկ հրթիռների ներկայացրած սպառնալիքը ոչնչացնելու ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ հայտարարել է, որ ՑԱՀԱԼ-ին հրամայվել է ինտենսիվացնել հարձակումները Իրանում ռազմավարական թիրախների և Թեհրանի կառավարական օբյեկտների նկատմամբ:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան













