Եվ Իրանից փախստականների, և լոգիստիկ ու էներգետիկ խնդիրներ չի կարելի բացառել այսօր. Մհեր Գրիգորյան

ԼԼիլիթ Ասատրյան

Բոլոր պոտենցիալ խնդիրները մոնիթորինգի տակ են ամենօրյա կտրվածքով, որովհետև, այո՛, և՛ փախստականների, և՛ լոգիստիկ խնդիրներ, և՛ էներգետիկ խնդիրներ չի կարելի բացառել այսօր: Այդ մասին ԱԺ-ում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի՝ Իրանից փախստականների հնարավոր հոսքի մասին հարցին:

«Պետք է մտածել, պետք է մշակել սցենարներ, որոնք իքս պահի կարող են պետք լինել կամ կարող են պետք չլինել: Մենք այդ հարցերը պահում ենք ուշադրության կենտրոնում և մշակում ենք այս կամ այն սցենարներից ելնելով գործողությունների պլաններ: Ես վստահեցնում եմ, որ կոնսոլիդացված տարբեր գերատեսչությունների կազմում այդ հարցերը քննարկվում են, ուղղակի սցենարների մասով չէի ցանկանա հիմա դետալիզացնել, որոնց մասին կարիք չկա այս պահին խոսել»,- նշեց Մհեր Գրիգորյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում