Ծոցի երկրները մեծ հետաքրքրություն ունեն ՀՀ տրանզիտային հնարավորությունների նկատմամբ. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՄՄայա Խաչատրյան

Հայաստանում ավելանում են օտարերկրյա դեսպանությունները: Մեր երկրում վերջին շրջանում դեսպանություն են բացել Կանադան, Կատարը, Բելգիան, Ուրուգվայը: Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարն ասում է, որ ներկայացուց-չություններ բացելիս Երևանը հաշվի է առնում տվյալ երկրի հետ հարաբերությունների մակարդակն ու հեռանկարները: Երևանի համար հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում Պարսից ծոցի երկրները, որոնց գրավում են Հայաստանի տրանզիտային հնարավորությունները:

Թավշյա հեղափոխությունից հետո արտաքին քաղաքական հարցերում Մոսկվայից ունեցած կախվածությունը չեզոքացնելուց հետո Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող երկրների հետ շփումները իրականացվում են ներկայացուցչությունների միջոցով: Այս ինքնուրույնության արդյունքներից մեկը անվտանգային իրավիճակի դիվերսիֆիկացումն է: Հայաստանն այս ուղղությամբ աշխատում է չափազանց ինտենսիվ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում