Խարկովում ԱԹՍ հարվածների հետևանքով կան տուժածներ

ԴԴավիթ Մուրադյան

Ուկրաինական կողմը հայտնել է, որ գիշերը ռուսական անօդաչուները հարձակվել են Խարկովի վրա։ Քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ գրանցվել է 11 հարված, գնդակոծության են ենթարկվել բնակելի շրջաններ, ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ, ենթակառուցվածքներ։

Վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ, կոտրվել են դպրոցների և տների ապակիները: Բնակելի շենքերի և ուսումնական հաստատությունների տարածքներում հրդեհներ են բռնկվել: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ տուժել է 14 մարդ:

Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում