ՔՔրիստինա Մկրտչյան

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայության մասնաշենքը հիմնովին վերանորոգվել է

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայության մասնաշենքը հիմնովին վերանորոգվել է

Առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայությունն այսուհետ գործելու է ամբողջովին նոր պայմաններում. մասնաշենքը հիմնովին վերանորոգվել և վերազինվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

 

 

Այն սպասարկելու է Երևանում ու բոլոր մարզերում արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման կարիք ունեցող երեխաներին:

 

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում վերաբացվել է նաև կանանց բաժանմունքը. վերանորոգված և վերազինված բաժանմունքը 40 մահճակալ ունի:
 

 

Վերանորոգվել է նաև նեղ մասնագետների և սոցիալ-հոգեբանական ծառայությունների մասնագետների կաբինետները:

 

 
Առողջապահության նախարարության առաջնահերթություններից է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մեր քաղաքացիներին տրամադրել որակյալ բուժօգնություն` արժանապատիվ պայմաններում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում