ԳԳոհար Սարգսյան

ԲԸՏՄ ղեկավարը Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ պետին

ԲԸՏՄ ղեկավարը  Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ պետին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և նրա տեղակալ Լևոն Լևոնյանը հունիսի 6-ին աշխատանքային այցով մեկնել են Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ընթացիկ աշխատանքներին և մարզում առկա ոլորտային հարցերին։

Հովհաննես Մարտիրոսյանը ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնում աշխատակիցներին է ներկայացրել տարածքային բաժնի նորանշանակ պետ Նարեկ Դավթյանին։

Ոլորտային իրավախախտումների կանխարգելման, վերահսկողական միջոցառումների որակի բարձրացման նպատակով Մարտիրոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ կարևորելով համակարգված և հստակ մեխանիզմներով առաջնորդվելն ու ՏԻՄ, իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցելը։

Մարտիրոսյանն առանձնահատուկ ընդգծել է աշխատանքների ընթացքում շահերի բախման հետևանքով առաջացող ռիսկերը բացառելու կարևորությունը, նաև շեշետադրել, որ իրավական, արդար և հաշվետու պետության հիմքերից է բարձր մասնագիտական հմտությունների զարգացումն ու անաչառ աշխատանքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում