ՄՄարիամ Մխիթարյան

Զելենսկին հայտնել է Ստամբուլում կայացած բանակցությունների առաջին արդյունքների մասին

Զելենսկին հայտնել է Ստամբուլում կայացած բանակցությունների առաջին արդյունքների մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ Ստամբուլում ավարտվել են ուկրաինական և ռուսական կողմերի միջև բանակցությունները։

Լրագրողների հետ զրույցում պետության ղեկավարն ընդգծել է, որ սպասում է բանակցությունների արդյունքների վերաբերյալ պաշտպանության նախարար , ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի ամբողջական զեկույցին։

«Ստամբուլում բանակցությունները հենց նոր ավարտվեցին, և ես սպասում եմ նախարար Ումերովի ամբողջական զեկույցին։ Փաստաթղթեր են փոխանակվել թուրքական կողմի միջոցով, մենք պատրաստում ենք գերիների նոր ազատ արձակումը»,- ասել է Զելենսկին։

Նախագահը չի պարզաբանել քննարկվող փաստաթղթերի մանրամասները, սակայն նշել է ռազմագերիների փոխանակման հերթական փուլի նախապատրաստումը, որն իրականացվելու է Թուրքիայի օգնությամբ։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների երկրորդ փուլը տևել է ավելի քան մեկ ժամ։

Հիշեցնենք, որ այն սկսվել է հունիսի 2-ին՝ ճաշից հետո։ Բացման խոսքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը կքննարկեն հրադադարի պայմանները և երկու պետության ղեկավարների հնարավոր հանդիպումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում