ՔՔրիստինա Մկրտչյան

Քննարկվել են ՀՀ-Գերմանիա, ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են ՀՀ-Գերմանիա, ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 30-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Յակոբ Վյոլենշտայնին:

Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է Յակոբ Վյոլենշտայնին՝ տարածաշրջանային ծրագրի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահն արժևորել է հիմնադրամի հետ երկարամյա համագործակցությունը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հարցեր: Սարգիս Խանդանյանը խոսել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններից, ներկայացրել ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-Գերմանիա, ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, կարևորվել է ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցում Գերմանիայի աջակցությունը:

Հանդիպմանը նաև մասնակցել է հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում