Ռուսական 102-րդ ռազմաբազան տասնամյակներ շարունակ ներկայացվել է որպես Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ, սակայն վերջին տարիների անվտանգային զարգացումները հերքեցին այդ պնդումները։ Քաղաքագետներն անհրաժեշտություն են համարում ռազմաբազայի դուրսբերումը մեր երկրից։ Բացի այն բանից, որ ռազմաբազան մեզ համար անվտանգային զրո նշանակություն ունի, իրավապաշտպանները մատնացույց են անում այնտեղի զինծառայողների մասնակցությամբ ողբերգական հետևանքներով բազում միջադեպեր։ Ամենից թարմը օրեր առաջ էր, որի հետևանքով երկու ռուս զինծառայող կալանավորվեցին։ Ընդ որում, շատ դեպքեր անպատիժ են մնացել։ Բազմաթիվ դեպքերում էլ պատիժը եղել է ոչ համարժեք, և երբ հանցագործն արտահանձնվել է ՌԴ-ին, վաղաժամկետ հայտնվել է ազատության մեջ։
Վերլուծաբաններն այսպիսով անարդյունավետ են որակում ռազմաբազայի գոյությունը, նաև կասկածահարույց՝ մեր երկրի ինքնիշխանության տեսանկյունից։
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։











