ՄՄարիամ Մխիթարյան

Դոնալդ Թրամփը պահանջել է Նենսի Փելոսիի պաշտոնանկությունը

Դոնալդ Թրամփը պահանջել է Նենսի Փելոսիի պաշտոնանկությունը

ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի և նրա մրցակից դեմոկրատների պայքարը թեժանում է. այլևս փոխադարձաբար են հնչում պաշտոնանկության կոչեր:

Այս անգամ էլ, օրինակ, նախագահ Թրա՛մփն է դավաճանության համար մեղադրել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ պահանջելով վերջինիս պաշտոնանկությունը: Ընդ որում, պատճառը դարձյալ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցն է, որի ժամանակ, իբր, նախագահը կոչ է արել հետաքննություն սկսել Հանթեր Բայդենի՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ և Թրամփի հիմնական մրցակից Ջո Բայդենի որդու նկատմամբ: Ըստ Թրամփի՝  Փելոսին տեղյակ է եղել, որ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ, դեմոկրատ Ադամ Շիֆը խեղաթյուրել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցի բովանդակությունը՝ տարածելով կեղծ լուրեր: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում