Ֆրանսիան Գորիսում հյուպատոսական գործակալություն կբացի

ԼԼուսինե Մուրադյան

Շուտով Գորիսում տեղի կունենա Ապակենտրոնացված համագործակցության 5-րդ կոնֆերանսը: Սա շատ կարևոր համագործացություն է մեր երկու երկրների միջև, որը նախորդել է մեր երկու երկրների դիվանագիտական հարաբերություններին: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն:

«Նաև քաղաքական նշան է այն, որ տեղի է ունենում Սյունիքում, և այս առիթով Գորիսում Ֆրանսիան հյուպատոսական գործակալություն կբացի»,- ասաց նա:

Ֆրանսիայի արտգործնախարարը նաև ընդգծեց, թե քանի որ Հայաստանը և Ֆրանսիան գործընկերության մասին երկարատև պարտավորություն են ստանձնում, ուստի այս համատեքստում այսօր մի քանի փաստաթղթեր են ստորագրվել, որոնք ապագա հարաբերությունների «խարիսխը» կդառնան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում