ԱՆ-ն նոր տվյալներ է հաղորդել 23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակից

ՀՀ առողջապահության նախարարությունը թարմացված տվյալներ է հաղորդել այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակից։
«23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներն անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո ստացել են առաջին բժշկական օգնությունը և դուրս գրվել: Բուժօգնությունը շարունակում է ստանալ անչափահաս տուժածը, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- հայտնել է ԱՆ-ն:









