ԼԼիլիթ Ասատրյան

Մեր հանձնառությունն է հնարավորինս հեշտացնել ձեր բուժօգնություն ստանալու գործընթացը. Ավանեսյանը՝ ԼՂ-ից տեղահանված կանանց

Մեր հանձնառությունն է հնարավորինս հեշտացնել ձեր բուժօգնություն ստանալու գործընթացը. Ավանեսյանը՝  ԼՂ-ից տեղահանված կանանց

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետ:

 

«Մեր հանձնառությունն է հնարավորինս հեշտացնել ձեր բուժօգնություն ստանալու գործընթացը, հարթել արհեստական դժվարություններ առաջացնող խնդիրները, իրազեկել առողջապահական ծրագրերի մասին»,- նշել է նախարարը` հավելելով, որ շարունակական այս հանդիպումների նպատակը տեղահանված մեր հայրենակիցների առողջապահական խնդիրների մասին հենց առաջին ձեռքից իմանալն է:
 

Պետական պատվերից օգտվելու, սքրինինգային ծրագրերի շահառու դառնալու, ինչպես նաև` քրոնիկական հիվանդություններ ունեցողների բուժօգնության կազմակերպման և դեղապահովման կարգի մասին մանրամասն պարզաբանումներ է տվել Անահիտ Ավանեսյանը:

 

Նախարարը նորից հիշեցրել է` Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալը չի զրկում պետական պատվերով տրամադրվող բուժսպասարկման հնարավորությունից:

 

«Քաղաքացիական ՀԱԲ» ՀԿ-ի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը կանայք բարձրացրել են հարցեր, որոնց մի մասին նախարարը տեղում տվել է լուծումներ, համապատասխան ստորաբաժանումներին` հանձնարարականներ:

 

Ամփոփիչ խոսքում նախարարը նշել է, որ այս պահին ֆինանսական խնդիրներ առաջացնող որոշ հարցեր լուծվելու են առողջության համապարփակ ապահովագրության ներդրմամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում