ԳԳոհար Սարգսյան

Էրդողանը Զելենսկուն հորդորել է բաց չթողնել խաղաղ բանակցություններ սկսելու հնարավորությունը

Էրդողանը Զելենսկուն հորդորել է բաց չթողնել խաղաղ բանակցություններ սկսելու հնարավորությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Անդրադառնալով հրադադարին՝ Էդրողանը հայտարարել է, որ չի կարելի բաց թողնել խաղաղ բանակցություններ սկսելու հնարավորությունը։

«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ կրակի համընդգրկուն դադարեցումը անհրաժեշտ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցությունների մեկնարկի համար, և որ չի կարելի բաց թողնել ստեղծված հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Էրդողանը «չափազանց կարևոր» է համարել ՌԴ և Ուկրաինայի ցանկությունը՝ վերսկսել ուղիղ բանակցությունները։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել բանակցային գործընթացին և առաջարկել է ուկրաինական և ռուսական բանակցություններին ընդունել Թուրքիայում։ Կողմերը նաև քննարկել են թուրք-ուկրաինական երկկողմ հարաբերությունները։

Ի պատասխան Էրդողանի հորդորի՝ Զելենսկին հիշեցրել է խաղաղապահների մասին և Պուտինի հետ ուղիղ բանակցելու պատրաստակամություն հայտնել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում