ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել 90 օրով նվազեցնել մաքսատուրքերը

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել 90 օրով նվազեցնել մաքսատուրքերը

ԱՄՆ-ն և Չինաստանը Շվեյցարիայում կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են 90 օրով նվազեցնել արտահանման մաքսատուրքերը, որոնք սահմանել են միմյանց նկատմամբ առևտրային պատերազմի շրջանակում:

Դա հանգեցրել է ֆինանսական շուկաների փլուզման և փորձագետներին ստիպել զգուշանալ համաշխարհային ռեցեսիայից:

Այժմ Չինաստանից ապրանքների համար ամերիկյան մաքսատուրքերը կկրճատվեն մինչև 30%, իսկ ԱՄՆ-ից մատակարարումների համար չինական մաքսատուրքերը կնվազեն մինչև 10%: Այդ պայմանավորվածությունները կգործեն 90 օրվա ընթացքում։

Հանգստյան օրերին Շվեյցարիայում առևտրային բանակցությունների շրջանակում կայացել է ամերիկյան և չինական կողմերի երկու հանդիպում: ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն առաջընթաց է տեսել Ժնևյան առևտրային բանակցություններում: Այդ մասին կիրակի հայտնել Է Սպիտակ տունը:

Իր հերթին Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆանը հայտնել է, որ Պեկինն ու Վաշինգտոնը «կարևոր քայլ են կատարել տարաձայնությունները հավասար սկզբունքներով լուծելու ճանապարհին»:

Ժնևում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է չին-ամերիկյան հարաբերությունների «ամբողջական վերագործարկման» մասին։ Թրամփն ավելի վաղ արտակարգ դրություն էր հայտարարել՝ երկրի ազգային անվտանգությանը սպառնացող առևտրային դեֆիցիտի պատճառով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում