Բանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահ

ԼԼուսինե Մուրադյան

Վերջին ժամանակաշրջանում բանկային խարդախությունների հետ կապված բազմաթիվ ահազանգեր և քրեական վարույթներ ունենք: Այդ մասին Ազգային ժողովում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ նշելով, որ բազմաթիվ են նաև բացահայտված քրեական վարույթները:

«Այն դեպքերով, որոնցով անձինք կամ հանցավոր խմբի անդամներից որոշ մասնակիցներ ՀՀ-ում են, մենք հիմնականում դրանց մասով ունենք լավ արդյունքներ, լավը՝ պայմանականորեն, այսինքն՝ քրեական հետապնդման ենթարկված անձինք ունենք, և դատական հեռանկարի առումով ավարտված վարույթներ:

Բայց այդ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են: Դերերի բաշխումն այնպես է, որ հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են»,- ասաց նա և հավելեց, որ եղել են նաև այլ պետություններում կատարված հանցագործություններ, որոնց դերակատարները ՀՀ քաղաքացիներն են: Համագործակցության արդյունքում ՀՀ ՔԿ-ն նման խումբ է բացահայտել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում