Ֆրանսիան և Լեհաստանը կխորացնեն գործակցությունը

ԴԴիանա Գասպարյան

Ֆրանսիայի նախագահը և Լեհաստանի վարչապետը բարեկամության և համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիր են ստորագրել:

Նախատեսվում է ամրապնդել հարաբերությունները մասնավորապես պաշտպանության, էներգետիկայի, տնտեսության, արդյունաբերության, գիտության և մշակույթի ոլորտներում:

«Մենք ցանկանում ենք ստեղծել իսկապես ներառական պաշտպանական գործընկերություն, սա այլընտրանք չէ ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանը»,- նշել է Էմանուել Մակրոնը:

Նրա խոսքով՝ պայմանագրում փոխադարձ ռազմական օգնության մասին կետի ներառումը պետք է «շատ հստակ ազդանշան» լինի։ Դոնալդ Տուսկն էլ համոզմունք է հայտնել, որ երկկողմ համաձայնագիրը կնպաստի ամբողջ Եվրոպայի անվտանգությանը և կայունությանը:

Լեհաստանի վարչապետը հավելել է՝ Վարշավան և Փարիզը կշարունակեն համակարգումը նաև Ուկրաինայի հարցով: Այնուհետև Ֆրանսիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարները մեկնել են Կիև:

Ուկրաինայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ բարձրաստիճան հանդիպումների արդյունքում լուրջ որոշումներ կկայացվեն՝ ավելի իրական դարձնելով խաղաղության հեռանկարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում