ՄՄարիամ Մխիթարյան

Բիլ Գեյթսը գրեթե ամբողջ կարողությունը կնվիրաբերի բարեգործությանը

Բիլ Գեյթսը գրեթե ամբողջ կարողությունը կնվիրաբերի բարեգործությանը

Միլիարդատեր և Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ առաջիկա 20 տարիների ընթացքում իր անձնական կարողության գրեթե ամբողջ մասը կնվիրաբերի բարեգործական և մարդասիրական նպատակներին։ «Ես գրեթե ամբողջ կարողությունս կփոխանցեմ Գեյթսի հիմնադրամին՝ աշխարհում կյանքեր փրկելու ու բարելավելու համար։ Իսկ 2045 թվականի դեկտեմբերի 31-ին հիմնադրամը ընդմիշտ կփակի իր դռները», - ասել է Գեյթսը։

Միլիարդատիրոջ հիմնադրամը նախատեսել է հաջորդ 20 տարվա ընթացքում նվիրաբերել ընդհանուր առմամբ 200 միլիարդ դոլար՝ կրկնակի ավելի, քան կազմակերպության 25-ամյա գոյության ընթացքում։

Հիմնադրումից ի վեր հիմնադրամը միջոցներ է հատկացրել, մասնավորապես, ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի ծրագրերին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում