Կնքվել է առաջին առևտրային գործարքը. Թրամփ

ՎՎահե Դավթյան

Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել Վաշինգտոնի սահմանած մաքսատուրքերի շուրջ՝ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Միացյալ Թագավորության հետ համաձայնագիրն ամբողջական և համապարփակ փաստաթուղթ է, որը կամրապնդի Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության հարաբերությունները: Հաշվի առնելով մեր վաղեմի պատմությունն ու միմյանց հանդեպ նվիրվածությունը՝ մեզ համար մեծ պատիվ է առաջին առևտրային համաձայնագիրը կնքել հենց Միացյալ Թագավորության հետ»,- հայտարարել է Թրամփը՝ վստահություն հայտնելով, որ դրան կհաջորդեն բազմաթիվ այլ գործարքներ:

Ըստ Reuters-ի՝ համաձայնագրով Վաշինգտոնը և Լոնդոնը պարտավորվում են փոխադարձաբար նվազեցնել մաքսատուրքերը: Ամերիկյան կողմը նաև համաձայնել է նվազեցնել մաքսատուրքերը բրիտանական արտադրության ավտոմեքենաների, պողպատի և ալյումինի համար: Փոխարենը Լոնդոնը կարող է նվազեցնել ամերիկյան ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքերը, ինչպես նաև առցանց առևտրի լրացուցիչ հարկերը:

Միջազգային նորությունները՝ Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում